Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Երշիկն ու նրբերշիկը՝ վաղաժամ մահվան պատճառ

Երշիկն ու նրբերշիկը՝ վաղաժամ մահվան պատճառ

Եվրոպական մի քանի երկրի մասնագետների մեծածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ երշիկը, նրբերշիկը եւ վերամշակված մսից պատրաստված այլ մթերքները մեծացնում են քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

 

«Российская Газета»-ի փոխանցմամբ, 450 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունն անցկացվել է 13 տարվա ընթացքում: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր օրական 160 գրամ երշիկ կամ երեք նրբերշիկ են օգտագործում, 72%-ով ավելի են ենթարկվում սրտային հիվանդություններից մահանալու վտանգին: Իսկ ընդամենը 50 գրամ վերամշակված միսը կամ օրական 1 նրբերշիկը քաղցկեղի հավանականությունը մեծացնում են 20%-ով: Գիտնականները նաեւ ընդգծում են, որ մսամթերքի սիրահարներն ավելի քիչ բանջարեղեն ու միրգ են օգտագործում եւ շատ են ծխում:

 

Հետազոտության եզրակացությունների հիման վրա մասնագետները խորհուրդ են տվել օրական օգտագործել մինչեւ 20 գրամ մսային խորտիկներ:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ